Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի վրա նոր հարձակումների մասին

Մանրամասներ
Լիբանան

Իսրայելի զինվորականները հերթական անգամ հրթիռակոծել են երկրի հյուսիսային շրջանները։

Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրանց տեղեկություններով՝ մի քանի արկեր են արձակվել լիբանանյան տարածքից, մի քանիսն ընկել են բաց տարածքներում։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։

Երևանի ժամանակով ժամը 18:21-ին Իսրայելի հյուսիսում սահմանամերձ շրջաններից մեկում հակառակորդի օդանավի ներխուժման սպառնալիքի պատճառով օդային տագնապ է հայտարարվել, սակայն ահազանգը կեղծ է եղել, հայտնում են բանակից։

Բացի այդ, վերջին մի քանի ժամերի ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարձակումներ են իրականացրել «Հեզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտների վրա։

Խոցված թիրախները գտնվել են լիբանանյան Այտ աշ-Շաաբ և Յարուն բնակավայրերի մերձակայքում։