Nissan-ը փորձարկում է «զովացնող» ներկ, որ մարդիկ իրենց ավտոմեքենաներում ավելի հարմարավետ զգան

Մանրամասներ
Nissan

Ճապոնական Nissan ընկերությունը երեքշաբթի ներկայացրել է այսպես կոչված «զովացնող» ներկը, որն մարդկանց օգնում է իրենց ավտոմեքենաներում զովություն զգան, չնայած ծածկույթը վեց անգամ հաստ է, գրում է Autoblog-ը։

Nissan-ը ներկը փորձարկել է Տոկիոյի Հանեդա օդանավակայանում շրջող ավտոմեքենաների վրա, որտեղ բազմաթիվ չստվերապատված տարածքներ կան՝ տեխնոլոգիայի արդյունավետությունը գնահատելու համար:

Հատուկ ներկով ներկված մեքենաները սովորական մեքենաների տեսք ունեին, բայց դիպչելուց անհամեմատ սառն էին: Սառեցնող ներկը ավտոմեքենաների տանիքների ջերմաստիճանը նվազեցրել է 12 աստիճանով ըստ Ցելսիուսի (22 աստիճան ըստ Ֆարենհայթի):

Nissan ընկերության տվյալներով՝ փորձնական մեքենաների ինտերիերը 5 աստիճանով ըստ Ցելսիուսի (9 աստիճան ըստ Ֆարենհայթի) ավելի սառն է եղել: Ավելի ցածր ջերմաստիճանն առավելություն կլինի հատկապես էլեկտրական մեքենաների համար, որտեղ օդորակիչի օգտագործվող էներգիան կարող է ազդել շարժման պաշարի վրա: Շարժման պաշարն առավելագույն հեռավորությունն է, որը առկա վառելիքի պաշարով (որպես կանոն՝  ամբողջովին լիցքավորված լինելու դեպքում) մեքենան կարող է հաղթահարել: