Ֆրանսիական ատոմային սուզանավերի նոր սերնդի վեց ներկայացուցիչներից մեկը լքել է Շերբուրի շինարարական տարածքը, որտեղ այն հավաքվել է տասը տարվա ընթացքում:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, սուզանավի ներկայացման արարողությանը մասնակցել են երկրի նախագահ Էմանուել Մակրոնը և պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին:
Առաջին սուզանավը ստացել է Սյուֆրեն անվանումը՝ ֆրանսիացի լեգենդար ծովակալ Սյուֆրենի պատվին: Նախատեսվում է սուզանավը ջուրն իջեցնել հուլիսի վերջին, իսկ նավատորմի կազմում այն կընդգրկվի 2020-ի ամռանը:
«Տասը տարվա ուսումնասիրություն և մշակում, 12 տարվա շինարարություն, 8 մլն ժամվա աշխատանք, տասնյակ հազարավոր ներգրավված անձինք, 400 տարբեր մասնագիտություններ, 750 000 բաղադրամաս, 160 կմ մալուխ: Այս ամենը՝ Սյուֆրենն է», - իր ելույթում ասել է Մակրոնը:
0Comments