Եվրո-2024-ի 1/8-րդ եզրափակչում Գերմանիայի հավաքականը 2-0 հաշվով հաղթեց Դանիայի ընտրանուն։
Երկրորդ խաղակեսում նախ 11-մետրանոց հարվածով հաշիվը բացեց Կայ Հավերցը, ապա խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Ջամալ Մուսիալան։
Ի դեպ, հանդիպման առաջին խաղակեսը 10 րոպեով ընդհատվել էր կայծակի, տեղատարափ անձրևի և ուժգին կարկուտի պատճառով։
Հիշեցնենք, որ այսօր քառորդ եզրափակչի ուղեգիր էր նվաճել Շվեյցարիայի հավաքականը՝ 2-0 հաշվով հաղթելով Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիային։
0Comments