Լուլուն առարկել է. Ինչ են հրահանգել քպ-ականներին

Մանրամասներ
քպ

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հրապարակել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի ՝ կուսակցության «չաթում» ծավալված երկխոսությունից պատառիկ, որը ցույց է տալիս, որ պատգամավորը առարկություն է դրսեւորում  «վերեւից» իջեցրած հանձնարարականը կատարելու մասով։

Մասնավորապես, Հրապարակը հայտնում է, որ Բադալյանը, գրել է ․«Անկեղծ՝ ինչ ասեք, անեմ, բացարձակ խնդիր չկա, բայց արժի՞, որ պատգամավորներն էդպես անեն։ Պարզ ա, չէ, որ մենք իր զինվորներն ենք, ապացուցելու կարիք կա՞», ապա առաջարկել՝ միգուցե հարցնենք, իսկ ով է ձեր թեկնածուն, ի պատասխան Արայիկ Հարությունյանն ասում է․«Դա, էլ չի խանգարի»։

Մենք պարզեցինք, որ իշխանական պատգամավորներին էլ են հանձնարարել՝ Ֆեյսբուքի իրենց էջերում տեղադրել Նիկոլ Փաշինյանի լուսանկարը՝ «Լեգիտիմ վարչապետ» կից գրառմամբ։

Ի դեպ, Բադալյանը իր էջում մինչ օրս չի տեղադրել Փաշինյանի լուսանկարը, ինչպես արել են բազմաթիվ ՔՊ-ականներ: