Հրապարակվել են Իսրայելի Նավաթիմ ավիաբազայի վրա Իրանի հասցրած հարվածների հետևանքով առաջացած ավերածությունների արբանյակային լուսանկարները։
Լուսանկարները հրապարակել է BBC-ն։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, գիշերը Իրանի իրականացրած հարձակման հետևանքով շարքից դուրս է եկել Իսրայելի Նավաթիմ ավիաբազան։
Տելեգրամյան որոշ ալիքներ փոխանցում են, որ ավիաբազան խոցվել է առնվազն 15 իրանական հրթիռների կողմից։
Իսրայելի հարավում գտնվող ավիաբազան լրջորեն վնասվել է և ներկայում ենթակա չէ շահագործման։
Իսկ ինչո ՞վ էր նշանակալի հարձակումը ավիաբազայի վրա։
Այս ավիաբազայից է հասցվել հարվածը Դամասկոսում գտնվող Իրանի հյուպատոսությանը։ Այս բազան, իրականում, ամենակարևոր նշանակության ռազմական օբյեկտներից է Իսրայելի համար․ այստեղ են տեղակայված մի շարք կարևոր էսկադրիլիաներ և հետախուզական կենտրոններ։





0Comments