Իրանն ու ԱՄՆ-ն հաղորդագրություններ են փոխանակել Թուրքիայի միջոցով Իսրայելի վրա հարձակումից առաջ։
Այս մասին արտացոլված է Թուրքիայի ԱԳՆ-ի այսօր տարածած հայտարարության մեջ։
Նշվել է, որ հարձակումից առաջ քննարկումներ են եղել Իրանի և ԱՄՆ-ի պաշտոնյաների հետ, և կողմերը զսպվածության կոչ են արել.
«Մեր երկրի միջոցով փոխանցվել են կողմերի փոխադարձ ակնկալիքներն ու ուղերձները, և անհրաժեշտ նախաձեռնություններ են իրականացվել՝ արձագանքները համաչափ դարձնելու համար։
Մենք այսօր շարունակում ենք բացահայտորեն մեր ուղերձները փոխանցել Իրանի պաշտոնյաներին և Իսրայելի վրա ազդեցություն ունեցող արևմտյան երկրներին՝ կոչ անելով դադարեցնել լարվածությունը։
Մենք կշարունակենք մեր ջանքերը՝ կանխելու մի գործընթաց, որը կվնասի մեր տարածաշրջանի կայունությանը և կհանգեցնի ավելի մեծ հակամարտությունների գլոբալ մակարդակում։
Թուրքիան ուշադիր հետևում է զարգացումներին, որոնք կարող են ազդել նրա անվտանգության վրա, և այդ մասին պարբերաբար տեղեկացնում է պետության ղեկավարը»։
Հայտարարությունը հիշեցրել է նաև Թուրքիայի նախազգուշացումներն առ այն, որ Իսրայելի պատերազմը Գազայում կարող է ընդլայնվել։
0Comments