Գոյություն չունի այնպիսի ուժ, որը կարող է բաժանել մայրցամաքային Չինաստանն ու Թայվանը

Մանրամասներ
Սի Ծինփին

Գոյություն չունի այնպիսի ուժ, որը կարող է բաժանել մայրցամաքային Չինաստանն ու Թայվանը. այս մասին հայտարարել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Պեկինում Թայվանի վարչակազմի նախկին ղեկավար (2008-2016 թթ.) Մա Ին Չժեուի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին գրում է cnn.com-ը:

«Նեղուցի երկու կողմում ապրող հայրենակիցները չունեն այնպիսի մտահոգություններ, որոնք հնարավոր չէ լուծել, և չկան հարցեր, որոնք հնարավոր չէ քննարկել: Չկա ուժ, որը կարող է բաժանել մեզ», - ասել է Սի Ծինփինը:

Թայվանը սեփական վարչակազմի կողմից կառավարվում է 1949 թվականից, երբ Չիանգ Կայ շեկի (1887-1975) գլխավորած Կուոմինտանգի ուժերի մնացորդները փախել են այնտեղ՝ Չինաստանի քաղաքացիական պատերազմում պարտվելուց հետո։ Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նահանգներից մեկը։