Ցանկանում ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ. Արարատ Միրզոյան

Մանրամասներ
քպ

Հայաստանը շարունակում է տարբեր ոլորտներում խորացնել հարաբերությունները ԵՄ-ի և եվրոպական երկրների հետ և շատ ինտենսիվ քաղաքական երկխոսության մեջ է։

Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը թուրքական «Անադոլու» գործակալութանը տված հարցազրույցում՝ պատասխանելով ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման մասին հարցին:

Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը համագործակցում է Եվրոպայի հետ՝ ապահովելու իր տնտեսական կայունությունը և տնտեսական ռեսուրսների դիվերսիֆիկացումը։

«Մենք ցանկանում ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ», - ասել է Միրզոյանը: