Volkswagen-ը բախվել է ծառին և բռնկվել. կա 1 զոհ 1 վիրավոր

Մանրամասներ
ավտովթար

Այսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարգառ-Գյուլագարակ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ստեփանավանի թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ վարորդին և 1 ուղևորին, ով կին է, ավտոմեքենայից դուրս են բերել այդ պահին նշված վայրով անցնող ՀՀ ՆԳՆ ՓԾ Ստեփանավանի թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար Լավրենտ Քալաշյանը, ապա օպերատիվորեն ժամանած Ստեփանավանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խւմբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վարորդին, ապա նրան տեղափոխել Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։