Արմեն Ղուլարյանը պաշտոնավարել է կոմկուսի, ՀՀՇ-ի, ՀՀԿ-օրոք, 2018-ի իշխանափոխությունից հետո «ամենահանրապետական մարզպետը», ով այդ կարգավիճակում 15 տարի ղեկավարել է Տավուշի մարզը, պաշտոնի բարձրացում ունեցավ, նշանակվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ։
Արմեն Ղուլարյանը իր հսկայական աշխատանքային փորձով, բոլորի հետ ընդհանուր լեզու գտնելու հմտություններով, դարձել էր անխորտակելի նավ։
Սակայն չխորտակվող նավն էլ խորտակվեց, բոլոր ղեկավարներին հարմարվող, զուսպ և հավասարակշիռ Արմեն Ղուլարյանին շատ դժվար էր լինել պոռթկուն, էմոցիոնալ Նիկոլ Փաշինյանի ենթական։
Վաղ թե ուշ նրա պաշտոնանկությունն անխուսափելի էր։ Այս դեպքում իջևանցի լինելն էլ չփրկեց։
Նիկոլ Փաշինյանի ենթակայությամբ աշխատած բոլոր մեծ պաշտոնյաներին վաղ թե ուշ նման ճակատագիր է սպասվում, կամ որ ավելի վատ է նրանց համար՝ հաջորդ իշխանության օրոք՝ դատվածություն»:
Ոսկան Սարգսյան
0Comments