Եվրամիությունը չի թաքցնում Ռուսաստանին Կենտրոնական Ասիայից և Անդրկովկասից դուրս մղելու իր ծրագրերը, սակայն դա չի հաջողվի։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի վարող Պավել Զարուբինի հետ զրույցում։
«Եվրամիությունը չի թաքցնում մեզ ամեն կերպ զսպելու, Կենտրոնական Ասիայից և Անդրկովկասից դուրս մղելու իր մտադրությունները:
Դա չի ստացվի: Մենք այստեղ ենք պատմականորեն և ոչ մի տեղ չենք անհետանա:
Եվ մեր գործընկերները, մեր դաշնակիցները սա շատ լավ գիտեն»,- ասել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։
0Comments