Նոր հետազոտությունը կարող է դառնալ Ալցհեյմերի հիվանդության պրոֆիլակտիայի բանալին: University of Chicago-ի գիտնականները պարզել են, որ բետա ամիլիոդին նախորդող սպիտակուցը (APP) կարող է կանխել մկների մոտ նեյրոդեգեներատիվ հիվանդության զարգացումը, որը նման է Այցհեյմեր հիվանդությանը:
APP-ի որոշ մասեր, ինչպես պարզել են գիտնականները, կարեւոր դեր են խաղում կոգնիտիվ ֆունկցիաների ապահովման համար եւ կարող են կանխել այդ հիվանդության զարգացումը: Սպիտակուցի մյուս մասը ներառված է ամիլիոդային վահակների կազմում, որոնք Ալցհեյմերի հիվանդության գլխավոր նշաններից են:
Սպիտակուցի մի մասը կարող է մասնակցել ազդանշանային մեխանիզմում, որը՝ ամրապնդվելով բջջային մեմբրանում, ապահովում է նոր հիշողությունների ձեւավորմանը: Գիտնականները մոդիֆիկացրել են APP-ը՝ նոր mAICD միացություն ստեղծելով, որը հեշտորեն միանում է բջիջներին:
Երբ Ալցհեյմերի հիվանդությանը հակված կրծողներին ներարկել են վիրուսները, որոնք առաջացնում են mAICD ակիտվություն, ծնվելուց 6 ամիս անց կրծողները չեն ունեցել հիվանդության ախտանիշները՝ ի տարբերություն այն կրծողների, որոնք չեն ստացել սպիտակուցի մոդիֆիկացված տարբերակը:
Այժմ հետազոտողներն ուսումնասիրում են mAICD-ի ազդեցությունը մկների ուղեղի վրա: Մարդկանց վրա այս միջով հետազոտության մասին ոչինչ դեռեւս հայտնի չէ:
0Comments