1,1 միլիոն մարդ 24 ժամում չի կարող լքել տները. ՄԱԿ-ն Իսրայելին կոչ է արել չեղարկել պաղեստինցիների տարհանման հրամանը

Մանրամասներ
իսրայել

Գազայի հատվածի հյուսիսից մարդկանց` 24 ժամում հեռանալու վերաբերյալ Իսրայելի հրամանն անիրագործելի է. 1,1 միլիոն մարդ 24 ժամում  չի կարող լքել տները։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ը՝ կոչ անելով Իսրայելին հետ կանչել հրամանը՝ ընդգծելով, դա կհանգեցնի աղետի: Այս մասին հայտնում է BBC-ն:

ՄԱԿ-ն ընդգծել է, որ Իսրայելի հրամանը վերաբերում է բոլորին, ներառյալ մարդկանց, որոնք ապաստան են ստացել ՄԱԿ-ի հաստատություններում, ինչպիսիք են դպրոցները և առողջապահական կենտրոնները:

Իրավիճակը բարդացրել է ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավարման ներքո գտնվող Գազայի ՆԳՆ-ի պատասխանը։ Այն կոչ է անում մարդկանց չլքել տները, չարձագանքել Իսրայելի հրամանին՝ այն անվանելով «հոգեբանական պատերազմ», մինչդեռ իսրայելցիներն պաղեստինցիներին ասում են՝ «հեռացեք՝ կյանքներդ փրկելու համար»:

Տարածքի խաղաղ բնակիչները հայտնվել են մի իրավիճակում, երբ Իսրայելը մի կողմից զգուշացնում է, որ ցամաքային հարձակում է նախապատրաստում Գազայի հատվածում, իսկ մյուս կողմից՝ ՀԱՄԱՍ-ը կոչ է անում մարդկանց անտեսել այն:Паленстинцы покидают север ГазыПаленстинцы покидают север ГазыПаленстинцы покидают север Газы