Պետք է զուգահեռ բացել Լաչինի միջանցքն ու Աղդամի ճանապարհը, սկսել Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը․ Ռուսաստան

Մանրամասներ

ՌԴ ներկայացուցիչը Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստում խոսել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտության, այդ ուղղությամբ իր երկրի ձեռնարկած միջոցների մասին․

«Հայստանը և Ադրբեջանը մեզ համար բարեկամ երկրներ են, որոնց հետ առկա են ակտիվ կոնտակտներ։ Եռակողմ հայտարարությունները Բաքվի և Երևանի համար առանցքային են, և դրանց ներուժը չի սպառված։ Դրանցով սահմանված դրույթները պետք է լիարժեք կատարվեն։

Ռուսաստանը մտադիր է շարունակել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված իր միջնորդական գործունեությունը։ Պետք է զուգահեռ բացել Լաչինի միջանցքն ու Աղդամի ճանապարհը։ Կարևոր է, մասնավորապես, Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը։ Մենք աջակցում ենք դրան։ Մեզ համար կարևոր է նաև ՄԱԿ-ի ԱԽ հարթակը։ Գտնում ենք, որ ռուսական խաղաղապահ զորախումբը նույնպես կարևոր դեր ունի կայունության ապահովման գործում։ 

Կարևոր է ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանների միջև սահմանագծումը և սահմանազատումը` Ռուսաստանի աջակությամբ։ Ռուսաստանը մտադիր է ամեն ջանք գործադրել։ ՀՀ-ի և Ադրբեջանի հաշտեցումը հնարավոր չէ, եթե հստակ անվտանգության և իրավունքների երաշխիքներ չլինեն ԼՂ-ի բնակիչների համար»,- նշել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը։