Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը.
«ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ուղիղ եթերում հարցաքննությունը ինձ հիմք տվեց կարծելու, որ առաջիկա շաբաթների ընթացքում նա ազատ կարձակվի։
Անունը կարող են դնել՝ գրավով ազատել կամ նման բան, գուցե դատարանն արդարացնի Տոնոյանին, բայց ԱԺ քննիչ հանձնաժողովի այդ ամբողջ բեմադրությունը մեկ նպատակ ուներ՝ Դավիթ Տոնոյանի միջոցով ևս մեկ անգամ սրբացնել Նիկոլին, ինչի դիմաց Տոնոյանը կստանա իր ազատությունը»։
0Comments