Ռոլան Գարոսի քառորդ եզրափակիչում հայազգի թենիսիստ Խաչանովը կհանդիպի Ջոկովիչի հետ

Մանրամասներ

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ռոլան Գարոսի չորրորդ շրջանում հաղթել է պերուացի Խուան Պաբլո Վարիլյասին։ Հանդիպումը տեղի է ունեցել կիրակի օրը Փարիզում։

Խաղն ավարտվել է 6:3, 6:2, 6:2 հաշվով՝ հօգուտ սերբ երրորդ ռակետի։ Քառորդ եզրափակչում Ջոկովիչը կխաղա Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովի (11-րդ ռակետ) հետ, որն ավելի վաղ կիրակի օրը 1:6, 6:4, 7:6 (9:7), 6:1 հաշվով հաղթել էր իտալացի Լորենցո Սոնեգոյին։

36-ամյա Ջոկովիչը  մեծ սաղավարտի մրցաշարերում տղամարդկանց մենախաղի հաղթանակների ռեկորդակիրներից մեկն է։ Սերբ մարզիկի և իսպանացի Ռաֆայել Նադալի հաշվին 22-ական տիտղոս կա։