Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում գերծանր քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գուրգեն Հովհաննիսյանը 3։2 հաշվով պարտության մատնեց Բոսնիա-Հերցեգովինան ներկայացնող Վելետիկ Դուսանին եւ դուրս եկել 1/8 երզափակիչ:
Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների բրոնզե մեդալակիր գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանի մրցակիցը 1/8 երզափակիչում կլինի թուրք Իլյաս Մուկահիտը:
Հունիսի 21-ին Եվրոպական խաղերում բռնցքամարտի մրցաշարում ռինգ են դուրս եկել նաեւ 56 եւ 91 կգ քաշային կարգերի Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի առաջին ներկայացուցիչ Ժիրայր Սարգսյանը 56 կգ քաշայինների պայքարում 4:1 հաշվով հաղթել էր Ռումինիայի ներկայացուցիչ Ռոբերտ Ջիարույին: 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը դուրս էր մնացել պայքարից՝ 1:4 հաշվով պարտվելով 2013 եւ 2015 թվականների Եվրոպայի փոխչեմպիոն Նիդերլանդների ներկայացուցիչ Պիտեր Մուլենբերգին, գրում է NEWS.am SPORT:
0Comments