в этой гостинице я хозяин. ասել եմ՝ նստեք ձեր տեղը. ՔՊ պատգամավոր. VIDEO

Մանրամասներ

Հայհոյանք հաստատ չի եղել: ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից:

Նրա խոսքով, «Հայաստան» խմբակցության պատգմավոր Արթուր Սարգսյանը ամբիոնից հայտարարել է, որ դատավոր Արմեն Դանիելյանը տղամարդկություն չունի. «Երեւի դա բավարար չէր, ամբիոնից իջնելիս նայեց Արմեն Դանիելյանի կողմը եւ ասաց, նայիր աչքերիս մեջ»: Ես էլ նստած եմ անմիջապես իր դիմաց: Ես պարտավոր եմ իմ ուժերի ներածին չափով հարգել ինստիտուտը եւ դիտողություն արեցի: Ասացի՝ էստեղ թատրոն չի, նստեք ձեր տեղը»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Արթուր Սարգսյանն ասում է, որ ասել եք՝ «վեր ընկիր տեղդ», Աղազարյանն արձագանքեց. «Դա հետո, երեւի: Չգիտեմ, չեմ կարող ասել: Դե ինքն էլ ասեց, կարող է պատահի մի բան էլ ես եմ ասել: Հայհոյանք հաստատ չի եղել»:

Լրագրողների դիտարկմանը, որ դատավոր Արմեն Դանիելյանը կարող էր ինքն իրեն պաշտպանել, Աղազարյանն անցավ ռուսերեի. «Որովհետև в этой гостинице я хозяин: Այստեղ Ազգային ժողովն է, ինստիտուտ է, որի անդամը ես եմ, ես եմ պարտավոր պաշտպանել բոլորի շահերը: Այո, եկել, էստեղ բացատրություն էր պահանջում: ԱԺ-ն ռազբորկեքի տեղ չի»: