Քյարամյանից հասարակությունը դժգոհ է, ԱԺ-ում իր պահվածքն անընդունելի է, Աղազարյանն իմ ընկերն է

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի պահվածքը ընդունելի չէ, խորհրդարանում նման իրավիճակ չպետք է ստեղծել: Այս մասին 24News-ի եթերում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը: 

Անդրադառնալով Քյարամյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք նախաձեռնելու և խորհրդարանի կողմից նրա պահվածքին գնահատական տալու մասին խոսակցություններին, պատգամավորն ասաց, եթե ստորագրահավաք լինի, իր խղճի մտոք կգործի, թույլ չի տա, որ ԱԺ պատգամավորի արժանապատվությանը կպնեն․«Հովիկ Աղազարյանն իմ ընկերն է, ճիշտ չի լինի, որ Քյարամյանի դեմ ես ստորագրահավաք սկսեմ, բայց փաստ է, որ հասարակությունը դժհոգ է կոմիտեի ղեկավարի աշխատանքից»: 

Խոսելով արդարադատության նախարարի թեկնածուների մասին, Ասլանյանն ասաց, որ իր կարծիքով, նախարարը պետք է լինի իրենց թիմից, որպեսզի պատգամավորները կարողանան վերահսկել ու պահանջել. «Ես կողմ եմ, որ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը դառնա նախարար, կարևոր է, որ ոլորտի ղեկավարը նաև լավ մենեջեր լինի»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։