Կարմրուկը հիվանդանոցի ներսից է տարածվել. ինֆորմացիա կա, որ տարածման օղակում եղել է բուժաշխատող՝ չպատվաստված

Մանրամասներ

Իմ տեղեկություններով՝ կարմրուկի տարածման դեպքը ներհիվանդանոցային է եղել, այսինքն, հիվանդանոցի ներսից է տարածվել, հիվանդ երեխայից՝ մյուսներին, և մի ինֆորմացիա կա, որ տարածման օղակում եղել է բուժաշխատող՝ չպատվաստված, ինչն ինքնին ցավալի է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասում է ՔՊ–ական պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։

«Բուժաշխատողները կոչված են իրականում մեզ օգնելուհամար, բայց երբեմն նրանք են տուրք տալիս դավադրապաշտական տեսություններին և փաստորեն չեն պատվաստվում, իրենց երեխաներին չեն պատվաստում, կոչ են այլ ծնողների իրենց երեխաներին չպատվաստել։ Եվ փաստացի մենք ունենում ենք բավական մեծ թվով չպատվաստված քաղաքացիներ»,–ասաց Թորոսյանը։

Նրա խոսքով՝ բոլորը պետք է պատվաստվեն, բժիշիկներն էլ պետք է պատվաստվեն, և տուրք տան իրենց ակադեմիական գիտելիքներին, և ոչ թե տարատեսակ նյութերին, որոնք հակառակն են կոչ անում։

Նշենք, որ Հայաստանում կարմրուկի 20 դեպք է գրանցված։