Արարատ Միրզոյանն ու Արմեն Գրիգորյանը ևս մեկնել են Մյունխեն

Մանրամասներ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում Մյունխեն են մեկնել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Իսկ Փաշինյանի՝ գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում ՀՀ վարչապետի պարտականությունների կատարումը դրվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա: