Պատրուշևն Իրանում է

Մանրամասներ
ա

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը երեքշաբթի Թեհրան է ժամանել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի պաշտոնական հրավերով։ Հայտնում է Mehr գործակալությունը։

Իրանցի գործընկերոջ հետ հանդիպումից բացի, Պատրուշևը կհանդիպի Իրանի քաղաքական և տնտեսական այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը միջազգային հարթակում։