Ռուսական բանակը կրակ է բացել «Վագների» ուժերի վրա. Reuters

Մանրամասներ

Ռուսաստանի կանոնավոր բանակը կրակ է բացել «Վագների» ուժերի վրա, որոնք Դոնի Ռոստով քաղաքից ուղևորվել են դեպի Մոսկվա։

Ազատության փոխանցմամբ, Reuters-ի թղթակիցը հաղորդում է, որ ռուսական բանակը «Վագների» շարասյունը գնդակոծել է ուղղաթիռներից։

Հաղորդվում է, որ շարասյունը թիրախավորվել է Վորոնեժ քաղաքն անցնելուց հետո։ Reuters-ի տվյալներով՝ շարասյանը մաս էին կազմում նաև զորակոչիկներ և առնվազն մեկ տանկ։