Ճիշտ չէր լինի նման առիթը բաց թողնել. Նիկոլ Փաշինյան
Սեպտեմբերի 13, 2025

Ճիշտ չէր լինի նման առիթը բաց թողնել. Նիկոլ Փաշինյան

By Մայիսի 07, 2025 224

Ուզում եմ հաստատել, որ մասնակցելու եմ Մոսկվայում Հաղթանակի օրվա միջոցառմանը: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ընդունել եմ ՌԴ նախագահի հրավերը՝ մասնակցելու միջոցառումներին: Մենք հրապարակային ենք արտահայտել, որ մենք բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել, և դրա մեջ չի մտնում ամենեւին, որ մենք մի ուղղությամբ մեր հարաբերությունները կառուցելու ենք ի հաշիվ մեր այլ հարաբերությունների: Առավել եւս այդ քաղաքականության տրամաբանության մեջ երբեք չի եղել, որ մենք ՌԴ այցեր չենք ունենալու,  ՌԴ-ի հետ հարաբերությունները չենք զարգացնելու ու չենք խորացնելու:

Ինձ համար, ճիշտն ասած, այնքան էլ հասկանալի չեն այդ մեկնաբանությունները: Իհարկե, այդ միջոցառումները շատ կարեւոր են Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի համատեքստում, բայց նաեւ այդ հանդիպումներում քննարկվում են հարցեր, այդ թվում երկկողմ օրակարգի հարցեր: Նման առիթները բաց թողնելը ճիշտ չի լինի և առավել եւս ես չեմ կարծում, թե այդ քննադատությունները կամ դիտարկումները տեղին են»,-ասաց նա:

Հարցին, արդյոք արդեն կան պլանավորված երկկողմ կամ այլ ձեւաչափով հանդիպումներ այդ այցի շրջանակներում, Փաշինյանը պատասխանեց. «Միջոցառումը նվիրված է առաջին հերթին մայիսի 9-ին, և ինչ-որ առումով ֆորմալ գագաթնաժողով չէ: Շփումներ, իհարկե, կլինեն, բայց որքանով այդ շփումները կֆորմալացվեն, վստահ չեմ, որովհետեւ բավական խիտ գրաֆիկի պայմաններում ենք աշխատելու»:

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 07 Մայիսի 2025 17:12

Լրահոս

Ֆոտո

Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի ստորագրումը սպասվում է 2026 թվականի առաջին կեսին. Ֆիդան

Սպասվում է թույլ, կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի Շտապօգնության պարկ զինված անձինք են մտել

Թուրք բանագնացի կողմից չի կիրառվել ՀՀ պաշտոնական տեղանունը, ինչպես նաև «Թրամփի ուղի» («TRIPP») ձևը

Ռուսաստանի հարձակողական գործողությունը Սումիի մարզում ամբողջությամբ ձախողվել է. Զելենսկի

Դատավորները հավաքվում են. ինչ են քննարկելու․ «Հրապարակ»

Հանդիպել են Արցախում․որոշել են սահմանազատումը շարունակել ոչ թե Տավուշում, այլ Սյունիքում․ «Հրապարակ»

Չարլի Քըրքի սպանության գլխավոր կասկածյալը ձերբակալվել է. Թրամփ

Լեհաստանը չի պատրաստվում խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ

Ուկրաինան տարածքային զիջումների չի գնա․ Զելենսկի

Հայաստանը ՄԱԿ-ի ասամբլեայում սատարել է պաղեստինյան հարցի խաղաղ կարգավորման բանաձևին

Գերմանիան սկսել է Լեհաստանի օդային տարածքի պարեկությունը

Ռուսաստանը և Բելառուսը համատեղ լայնածավալ զորավարժություններ են անցկացնում

Կրասնոդարից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները կվերսկսվեն սեպտեմբերի վերջին