Ղարաբաղյան շարժումը կործանարար է Հայաստանի անկախության, ինքնիշխանության համար. Փաշինյան. Տեսանյութ
Սեպտեմբերի 13, 2025

Ղարաբաղյան շարժումը կործանարար է Հայաստանի անկախության, ինքնիշխանության համար. Փաշինյան. Տեսանյութ

By Ապրիլի 17, 2025 106

Պետականության կառուցումը այսօր մեզ համար բացարձակ առաջնահերթություն է. ի՞նչ կարող է սա նշանակել անկախության 34-րդ տարում.մի՞թե անկախությունից  34 տարի անց պետականության կառուցումը դեռ կարող է լինել առաջնահերթություն։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024-ի կատարողականի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այո, որովհետև այստեղ խոսքը ոչ միայն ինքնին պետության, այլև նրա էության, նպատակի ու բովանդակության մասին է։ Խնդիրն այն է,  որ 1980-ականների վերջին Հայաստանի անկախության գաղափարը գեներացվել է ոչ թե հանուն անկախության ու պետականության, այլ հանուն Ղարաբաղի խնդրի լուծման։ Այսինքն, մենք անկախ պետություն ստեղծել ենք ոչ թե ավելի լավ կյանքի, այլ Ղարաբաղի հարցի համար։ Քաղաքական իրողություն է սա, ինչը հաստատվում է հետազոտություններով։

1989 թվականին անկախության գաղափարը գերակշռել է այն բանի արդյունքում, որ Ղարաբաղ կոմիտեն կորցրել է ԽՍՀ իրավակարգի շրջանակում Ղարաբաղի հարցը լուծելու հույսը և ինչպես ասել է Ղարաբաղ կոմիտեի առաջնորդներից մեկը՝ անկախությունը հարկավոր է Ղարաբաղի հարցի լուծման համար։

Շուրջ 30 տարի մենք կառուցել ենք պետության մի մոդել, որը հիմնականում և առավելապես նվիրված է եղել Ղարաբաղի հարցի լուծմանը, Ղարաբաղյան շարժմանը և հանուն դրա ամեն ինչ զոհաբերելու տրամաբանությանը։ Սա չեմ ասում որպես քննադատություն, այլ ասում եմ որպես իրողություն, որովհետև մենք բոլորս կամ առնվազն մեծամասնությունը հաշտ ենք եղել այդ մոդելի և նպատակադրման հետ։

Ինքս էլ լիարժեք կերպով հաշտ եմ եղել այդ մոդելի հետ, մինչև այն պահը, երբ որպես ՀՀ վարչապետ փաստերին ու տեղեկություններին հասանելիություն ստանալուն զուգընթաց կամաց-կամաց, քայլ-քայլ, սկզբից աղոտ, ապա և առարկայորեն հասկացել եմ, որ եթե մեզ համար անկախությունը, պետականությունը միջոց են Ղարաբաղի հարցի մեր պատկերացրած լուծման համար, մի շարք արտաքին դերակատարների համար Ղարաբաղի հարցը միջոց է մեր անկախությունը, պետականությունը, զարգացումը, բարեկեցությունը թույլ չտալու, ապա և մեր պետականությանը վերջ դնելու համար»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հութիները հիպերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվին

ՌԴ ԶՈւ-ն «Իսկանդերի» հարվածով ոչնչացրել է ուկրաինական ԱԹՍ–ների արձակման հարթակը

Ըմբիշ Արման Անդրեասյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին ու դուրս եկավ ԱԱ կիսաեզրափակիչ

Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմը հրթիռակոծություն է իրականացրել «բաստիոն» հրթիռային համալիրից

Կիմ Չեն Ընը արգելել է «համբուրգեր», «կարաոկե» և «պաղպաղակ» բառերի օգտագործումը

1,5 տարեկան երեխային կծել է 20 օրական շունը․ կարճ ժամանակ անց շունը սատկել է

Ադրբեջանում 15-ամյա աղջկան ցանկացել են ամուսնացնել 35-ամյա տղամարդու հետ

ԱՄՆ-ն զգուշացրել է Ռուսաստանին ՆԱՏՕ-ի օդային տարածքը խախտելու անթույլատրելիության մասին

Ադրբեջանում զինվորների հարազատները բողոքում են այցելությունների սահմանափակումների դեմ․ «Դեվիչյա բաշնյա»

Ավելի քան 250,000 մարդ արդեն լքել է Գազա քաղաքը․ ՑԱԽԱԼ

Առաջիկա օրերին սպասվում է կարճատեւ անձրեւ. եղանակը Հայաստանում

Ռուսական հրթիռները կարող են հասնել Մադրիդ և Լոնդոն․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Կառլոս Ալկարասը և Յանիկ Սինները ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնության ժամանակ հանդիպել են նույն մոդելի հետ․ աղբյուր

«Միսս Բելառուս-2025»-ի եզրափակչի մասնակիցները պոդիում են դուրս եկել Լուկաշենկոյի մեջբերումներով հանդերձներով (լուսանկարներ)

Կամչատկայում 7.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի վտանգի մասին