Պարտությունը
Սեպտեմբերի 14, 2025

Պարտությունը

By Մարտի 24, 2025 101

Մի հավատավոր ու արդար մարդ լսեց, որ իր բնակավայրից ոչ հեռու մի ծառ է աճում, որը հեթանոսների պաշտամունքի առարկան է: Որոշելով վերացնել այդ կռապաշտությունը, վերցրեց կացինն ու գնաց ծառը կտրելու:

Սատանան կտրեց նրա ճամփան և ասաց.

– Մի՛ կտրիր ծառը, փոխարենը գումար կտամ:

Մարդը չհամաձայնեց և նրանք սկսեցին կռվել: Արդարն, ի վերջո, ոլորեց սատանայի թևերն ու սեղմեց գետնին:

– Խղճա՛ ինձ, ես քեզ փրկագին կտամ,- ասաց սատանան:- Այնպես կանեմ, որ ամեն առավոտ մեկ ոսկի գտնես բարձիդ տակ:

Մարդը համաձայնեց: Միայն թե սատանան խաբեց նրան: Առաջին երեք օրերը միայն հայտնվեցին ոսկեդրամները, իսկ հետո՝ դադարեցին: Զայրացավ մարդը, կրկին վերցրեց կացինն ու գնաց՝ ծառը կտրելու: Կրկին սատանան ելավ նրա դիմաց, կրկին կռվեցին, սակայն այս անգամ սատանան հեշտությամբ հաղթեց նրան ու կացինն առավ ձեռքից:

– Այս ինչպե՞ս պատահեց: Անցյալ անգամ հեշտորեն հաղթեցի քեզ:

– Անցյալ անգամ գաղափարի համար էիր պայքարում,- պատասխանեց չարը,- իսկ երկրորդ անգամ՝ փողի պատճառով:

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության նոր համաձայնագրին

Գեոմագնիսական ակտիվությունն ուժեղացել է այսօր. գիտնականներ

Բերբոքը չի բացառել ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելը Ուկրաինա

Դերասան Մովսես Երեմյանը և նախկին կինը՝ Աննա Սիմոնյանը, նորից միասին են (տեսանյութ)

Պատերազմը վաղը կավարտվի, եթե Չինաստանը դադարեցնի Ռուսաստանին տրամադրվող օգնությունը. Քելլոգ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կընդունեն Երևանում

Հայաստանի առանձին շրջաններում այսօր կանձրևի. եղանակի տեսություն

Հայաստանը հայտնվել է Ռուսաստան գինու խոշորագույն արտահանողների 10–յակում

Կառավարության որոշմամբ նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի կնիքի վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին

Խաղաղության համաձայնագրի ստորագրման ամսաթվի հարցում ՀՀ-ի սկզբունքային մոտեցումը չի փոփոխվել․ ԱԳՆ

Պուտինը Մեդվեդևին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանով

Մարկո Ռուբիոն ժամանել է Իսրայել

Թրամփ-Սի Ծինփին հանդիպումը կարող է չկայանալ․ Financial Times

Նեպալում զանգվածային անկարգությունների հետևանքով ավելի քան 70 մարդ է զոհվել