Խաղաղության համաձայնագրի ստորագրման ամսաթվի հարցում ՀՀ-ի սկզբունքային մոտեցումը չի փոփոխվել․ ԱԳՆ
Սեպտեմբերի 14, 2025

Խաղաղության համաձայնագրի ստորագրման ամսաթվի հարցում ՀՀ-ի սկզբունքային մոտեցումը չի փոփոխվել․ ԱԳՆ

By Սեպտեմբերի 14, 2025 15

Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետում ստորագրումը լրջագույն քայլ կլինի հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի՝ ստորագրման ժամկետին վերաբերող հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Անի Բադալյանը։

«Երբ այս տարվա մարտի 13-ին հայտարարվեց Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին,  հայկական կողմը միաժամանակ հայտնեց համաձայնագրի արագ ստորագրման իր պատրաստակամությունը: Այս մոտեցումը վերահաստատվեց օգոստոսի 8-ին համաձայնագրի նախաստորագրմամբ, որը, որպես խաղաղության հաստատումն արձանագրող կարևոր իրադարձություն, արժանացավ միջազգային լայն աջակցության:

Ստորագրման ամսաթվի հարցում Հայաստանի սկզբունքային մոտեցումը չի փոփոխվել. հնարավորինս սեղմ ժամկետում համաձայնագրի ստորագրումը լրջագույն քայլ կլինի հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ»,- ընդգծեց Անի Բադալյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Հռոմի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում կայացած համաժողովում հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը սպասվում է 2026 թվականի առաջին կեսին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության նոր համաձայնագրին

Գեոմագնիսական ակտիվությունն ուժեղացել է այսօր. գիտնականներ

Բերբոքը չի բացառել ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելը Ուկրաինա

Դերասան Մովսես Երեմյանը և նախկին կինը՝ Աննա Սիմոնյանը, նորից միասին են (տեսանյութ)

Պատերազմը վաղը կավարտվի, եթե Չինաստանը դադարեցնի Ռուսաստանին տրամադրվող օգնությունը. Քելլոգ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կընդունեն Երևանում

Հայաստանի առանձին շրջաններում այսօր կանձրևի. եղանակի տեսություն

Հայաստանը հայտնվել է Ռուսաստան գինու խոշորագույն արտահանողների 10–յակում

Կառավարության որոշմամբ նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի կնիքի վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին

Խաղաղության համաձայնագրի ստորագրման ամսաթվի հարցում ՀՀ-ի սկզբունքային մոտեցումը չի փոփոխվել․ ԱԳՆ

Պուտինը Մեդվեդևին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանով

Մարկո Ռուբիոն ժամանել է Իսրայել

Թրամփ-Սի Ծինփին հանդիպումը կարող է չկայանալ․ Financial Times

Նեպալում զանգվածային անկարգությունների հետևանքով ավելի քան 70 մարդ է զոհվել