Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր սպասվում է թույլ և կարճատև անձրև։ Վաղվանից մինչև սեպտեմբերի 17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում սեպտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կտատանվի +26–ից +28–ի, գիշերը` +12–ից +14–ի միջակայքում։