Օկուպացված Ստեփանակերտում հայ տղամարդ է ձերբակալվել, իբր, ինքնաձիգով և նռնակներով միջոցառման վայրին մոտենալու համար
Սեպտեմբերի 14, 2025

Օկուպացված Ստեփանակերտում հայ տղամարդ է ձերբակալվել, իբր, ինքնաձիգով և նռնակներով միջոցառման վայրին մոտենալու համար

«2025 թվականի սեպտեմբերի 14-ին Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ալբերտովիչ Ավանեսյանը (ծնված 1967 թվականին) իր տնից դուրս է եկել մոտակա անտառ, որտեղ նախկինում թաքցրել էր «Կալաշնիկովի» ինքնաձիգ, փամփուշտներ և հինգ նռնակ։ Վերցնելով զենքը՝ նա փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայրին, սակայն ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից»։ Այս մասին, ադրբեջանական ԶԼՄ–ների հաղորդմամբ, հայտնել են Ադրբեջանի ՆԳՆ–ից։

«Ձերբակալության պահին Կ. Ավանեսյանը զինված դիմադրություն է ցույց տվել՝ նետելով երեք նռնակ և կրակ բացելով ոստիկանության աշխատակիցների վրա։Պատասխան

կրակի հետևանքով Ավանեսյանը ստացել է հրազենային վնասվածք և ձերբակալվել։

Գործողության ընթացքում վիրավորվել է նաև մեկ ոստիկան»,– ասված է հաղորդագրության մեջ։

Rate this item
(0 votes)

Լրահոս