Կառավարության որոշմամբ նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրայից հանվելու է Արարատ լեռը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Կարո՞ղ էին Հայաստան բառն էլ հանել։ Չեն հանել»,– գրել է Առաքելյանը։
Նշենք, որ որոշումը կայացվել է սեպտեմբերի 11–ին։ Նոր որոշման համաձայն, ամսաթիվ-կնիքի վրա հայերենով և անգլերենով նշվում են «ՀԱՅԱՍՏԱՆ», «ARMENIA» բառերը, պետական սահմանի անցման կետի անվանումը, պետական սահմանը հատելու օրը, ամիսը և տարեթիվը, ստուգիչ թիվը, ելքի կամ մուտքի նշանը, ամսաթիվ-կնիքի համարը, ինչպես նաև պատկերված են համապատասխանաբար` օդային, երկաթուղային կամ ավտոմոբիլային անցման կետերի տարբերանշանները։»