Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը նոյեմբերի 27-ին այցելել է Անկարա, որտեղ կայացած հանդիպումների ժամանակ քննարկվել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման թեման։ Այդ մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
«Երեկ հարգարժան պարոն Նարիշկինը գտնվում էր Անկարայում. նա մեզ ներկայացրեց Ռուսաստանի դիրքորոշումը (խմբ.՝ խաղաղության ամերիկյան) պլանի վերաբերյալ։ Այս թեմայի շուրջ իրադարձությունների զարգացումներ կան, և մենք գնահատել ենք այս ամենը», – ասել է Ֆիդանը նոյեմբերի 28-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում։