Հակամարտnւթյունը կդադարի, երբ Ուկրաինայի զnրքերը դուրս գան զբաղեցրած տարածքներից․ Պուտին
Նոյեմբերի 27, 2025

Հակամարտnւթյունը կդադարի, երբ Ուկրաինայի զnրքերը դուրս գան զբաղեցրած տարածքներից․ Պուտին

By Նոյեմբերի 27, 2025 14

Հակամարտությունը կդադարի, երբ Ուկրաինայի զորքերը դուրս գան զբաղեցրած տարածքներից: Այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Խաղաղության պայմանագրերի նախագծեր չկային, միայն քննարկման ենթակա հարցերի մի ամբողջություն»,-ասել է  Պուտինը՝ խոսելով  ԱՄՆ ծրագրի մասին:

«Ռուսաստանը համաձայն է, որ Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ ծրագիրը կարող է հիմք հանդիսանալ ապագա համաձայնագրերի համար:

Ժնևում կայացած բանակցություններից հետո որոշվել է խաղաղության ծրագրի 28 կետերը բաժանել չորս մասի»,-հայտարարել է Ռուսաստանի նախագահը Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում:

Պուտինը նաև հայտարարել է, որ նախատեսվում է, որ ամերիկյան պատվիրակությունը հաջորդ շաբաթ կժամանի Մոսկվա։

Rate this item
(0 votes)
Last modified on Հինգշաբթի, 27 Նոյեմբերի 2025 17:53

Լրահոս