ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայում Միացյալ Նահանգների կարևոր դերի վերաբերյալ, հաղորդել է IRNA-ն։
«Ցանկանում եմ Ձեր և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների ուշադրությունը հրավիրել Միացյալ Նահանգների ևս մեկ պաշտոնական խոստովանության վրա, որը ևս մեկ անգամ հաստատում է իր անմիջական մասնակցությունն Իսրայելի ռեժիմի հետ միասին 2025 թվականի հունիսին Իրանի Իսլամական Հանրապետության դեմ իրականացված անօրինական զինված ագրեսիային», -ասված է նամակում։
Իրավանին կոչ է արել ՄԱԿ գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման իրենց պատասխանատվությանը համապատասխան, ապահովելու Միացյալ Նահանգների և Իսրայելի ռեժիմի պատասխանատվությունը այս ծանր խախտումների համար և պատասխանատվության ենթարկելու այդ հանցագործությունների մեղավորներին։
«ԱՄՆ-ն պարտավոր է լիարժեք փոխհատուցել Իրանի և նրա քաղաքացիների նկատմամբ նշված խախտումների հետևանքով պատճառված վնասների համար, ներառյալ՝ ցանկացած նյութական և բարոյական վնաս: Սա ներառում է նաև դրանց հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման պարտավորություն՝ միջազգային իրավունքի համաձայն: Միևնույն ժամանակ, խոստովանությունը ենթադրում է նաև միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումների մեջ ներգրավված Միացյալ Նահանգների ցանկացած պաշտոնյայի և անհատի անհատական քրեական պատասխանատվություն, այդ թվում՝ ագրեսիայի հանցագործության համար», - նշված է նամակում: