Հրդեհի տարածումը դեպի տներ և «Լեռնային Հայաստան» առողջարան կանխվել է. Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում
Նոյեմբերի 26, 2025

Հրդեհի տարածումը դեպի տներ և «Լեռնային Հայաստան» առողջարան կանխվել է. Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում

By Նոյեմբերի 26, 2025 13

Նոյեմբերի 26-ի՝ ժամը 10։30-ի դրությամբ, Տավուշի մարզի Դիլիջան «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է, մյուս հատվածներում՝ Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Դիլիջանի «Լեռնային Արմենիա» հյուրանոցի մոտակայքում աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ 

«Մամուլում շրջանառվող տեղեկությունը առ այն, որ հրդեհը տարածվել է «Լեռնային Հայաստան» առողջարան, չի համապատասխանում իրականությանը։ 

Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական լրահոսին։ 

Հրդեհը հիմնականում տարածվել է խոտածածկ հատվածում։ Տարածքում մեծաքանակ ծառեր չեն այրվել․ արձանագրվել են ջերմահարումներ։ 

Հրդեհի տարածումը դեպի տներ և առողջարան կանխվել է։ 

Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 669 փրկարարական ծառայող, 215 էկոպարեկ և բնակիչներ։ Հրդեհաշիջման աշխատանքներին և տարածքի օդային հետախուզությանն աջակցելու նպատակով օրվա ընթացքում ՊՆ ուղղաթիռով իրականացվել է 22 թռիչք։ 

Աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։ 

Մամուլում տեղեկութուններ են տարածվում հրդեհաշիջման աշխատանքներում կամավորների հավաքագրման վերաբերյալ: Իրավիճակը լիովին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության վերահսկողության տակ է, իսկ կամավորական խմբերի օգնության անհրաժեշտության դեպքում կտրվի համապատասխան հայտարարություն: 

Հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911։ 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,–ասված է հաղորդագրության մեջ։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները շարունակվում են․ հստակ ժամկետ չկա. ԱԳ փոխնախարար

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ճգնաժամային կառավարման ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության համաձայնագրին

Ուկրաինայում հակամարտությnւնը կարող է ավարտվել մինչև 2025 թվականի վերջը. Ռյուտե

Ռոնալդուն բաց է թողել միայն Հայաստանի հետ խաղը. 2026–ին նա կմասնակցի բոլոր հանդիպումներին

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն

Ռուսաստանի ամենամեծ զիջումն այն է, որ նրանք կդադարեցնեն պատերшզմը. Թրամփ

Երթևեկության փոփոխություն՝ Բաղրամյան պողոտայում. Որ հատվածներում կարգելվի մեքենաների կանգառը

Հրդեհի տարածումը դեպի տներ և «Լեռնային Հայաստան» առողջարան կանխվել է. Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում

Ո՞րն է Թուրքիայի ամենավտանգավոր թաղամասը

Երբ այս պшտերազմն ավարտելու համաձայնագիրը վերջնական կլինի, կհանդիպեմ Պուտինի և Զելենսկու․ Թրամփ

Դիլիջանում կրակն արդեն մոտեցել է «Լեռնային Հայաստան» առողջարանին

Լենա Նազարյանն ու Քրիստինե Պողոսյանը ՔՊ ցուցակում չեն լինի

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին

Որ ամենահայտնի վայրեր խորհուրդ չի տրվում մեկնել 2026 թվականին․ Fodor's

Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ մնացել են միայն մի քանի վիճելի հարցեր. Թրամփ