Նոյեմբերի 25-ի գիշերը Կիևի վրա ռուսական հարվածի հետևանքով չորս մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում կատարելով Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի թելեգրամյան ալիքին։
Նոյեմբերի 25-ի գիշերը և առավոտյան ռուսական բանակը օդային լայնածավալ հարվածներ է հասցրել, մասնավորապես, Դարնիցկի, Սվյատոշինսկի, Պեչերսկի և Դնեպրովսկի շրջաններին։ Վնասվել են բնակելի շենքեր: