ԱՄՆ-ն քննարկում է Վենեսուելայի նախագահի տապալման հնարավորությունը. Reuters
Նոյեմբերի 23, 2025

ԱՄՆ-ն քննարկում է Վենեսուելայի նախագահի տապալման հնարավորությունը. Reuters

By Նոյեմբերի 23, 2025 16

ԱՄՆ-ն պատրաստ է առաջիկա օրերին Վենեսուելայի նկատմամբ գործողությունների նոր փուլ սկսել, Reuters-ին ենհայտնել չորս ամերիկացի պաշտոնյաներ։

Reuters-ին չի հաջողվել պարզել նոր գործողությունների ճշգրիտ ժամկետները կամ մասշտաբները, ինչպես նաև՝ արդյո՞ք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնական որոշում է կայացրել դրանց մեկնարկի վերաբերյալ։ Վերջին շաբաթներին հաճախացել են հաղորդագրությունները սպասվող գործողությունների մասին, քանի որ ամերիկյան զինված ուժերը տեղակայվել են Կարիբյան ավազանում՝ Վենեսուելայի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին։

Երկու ամերիկացի պաշտոնյաներ նշել են, որ գաղտնի գործողությունները, հավանաբար, կդառնան Մադուրոյի դեմ նոր արշավի առաջին մասը։ Վարչակազմից մի բարձրաստիճան պաշտոնյա շաբաթ օրը չի բացառել որևէ տարբերակ Վենեսուելայի հարցում։

«Նախագահ Թրամփը պատրաստ է օգտագործել ամերիկյան իշխանության բոլոր հնարավորությունները, որպեսզի կանգնեցնի մեր երկիր թմրանյութերի հոսքը և պատասխանատվության ենթարկի մեղավորներին», – ասել է պաշտոնյան։

Թրամփի վարչակազմը քննարկում է Վենեսուելայի հետ կապված տարբերակներ՝ պայքարելու այն դերի դեմ, որը, ըստ նրա, Մադուրոն ունի արգելված թմրանյութերի մատակարարման մեջ, որոնցից ամերիկացիներ են մահանում։ Մադուրոն հերքում է որևէ կապ ապօրինի թմրանյութերի առևտրի հետ։

Երկու ամերիկացի պաշտոնյաները Reuters-ին հայտնել են, որ քննարկվող տարբերակները ներառում են Մադուրոյի տապալման փորձ։ Մադուրոն, որը իշխանության է 2013 թվականից, պնդում է, որ Թրամփը փորձում է տապալել իրեն և որ Վենեսուելայի քաղաքացիներն ու զինվորականները կդիմադրեն նման փորձերին։

ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը ուրբաթ օրը զգուշացրել է խոշոր ավիաընկերություններին Վենեսուելայի վրայով թռիչքների «հնարավոր վտանգավոր իրավիճակի» մասին և կոչ արել զգուշություն ցուցաբերել։ Երեք միջազգային ավիաընկերություններ շաբաթ օրը չեղարկել են Վենեսուելայից մեկնող չվերթները՝ վարչության նախազգուշացումից հետո։

Ըստ պաշտոնյաների, ԱՄՆ-ն նախատեսում է երկուշաբթի օրը «Կարտել դե լոս Սոլես»-ը հայտարարել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն՝  ԱՄՆ թմրանյութերի ապօրինի ներմուծման գործում դրա ենթադրյալ դերի համար։

Թրամփի վարչակազմը մեղադրել է Մադուրոյին «Կարտել դե լոս Սոլես»-ը ղեկավարելու մեջ, ինչը վերջինս հերքում է։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս