Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք. ԱԱԾ
Նոյեմբերի 22, 2025

Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք. ԱԱԾ

By Նոյեմբերի 22, 2025 10

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված լայնածավալ միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։ 

Մասնավորապես, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Ա.Մ-ն և Ս.Ս-ն, ԻԻՀ քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, սույն թվականի նոյեմբերի 10-ին ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով՝ իրացնելու նպատակով, ՀՀ են ներկրել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների խմբաքանակ։ 

Հանցավոր խմբի անդամները հայ-իրանական պետական սահմանի սահմանային գոտում, ԻԻՀ քաղաքացուց ստանալով թմրամիջոցի նշված խմբաքանակը, այն փորձել են տեղափոխել ք.Երևան, սակայն ձերբակալվել են ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից։Ներկայացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման և կից ներկայացված համապատասխան փաստը հաստատող նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ, Ա.Մ-ի ավտոմեքենայում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 26 կիլոգրամ թմրամիջոց (4,690 կգ. «Մեթամֆետամին» և 20,842 կգ. «Մարիխուանա»)։ Նշված ՀՀ 2 քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ 

Ա.Մ-ի և Ս.Ս-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։Հաշվի առնելով նկարագրված արարքի վտանգավորության բարձր աստիճանը` նախաձեռնված քրեական վարույթը Սյունիքի մարզային քննչական վարչությունից փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն։ 

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկություններ են իրականացվել հանցավոր գործունեության մեջ ներգրավված անձանց բնակության վայրերում, որոնց արդյունքում հայտնաբերվել են թվով 2 հատ ատրճանակ՝ իրենց փամփուշտատուփերով, լիցքավորված թվով 5 հատ փամփուշտներով, իրացման համար նախատեսված տարբեր չափաբաժինների «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրանյութեր, ինչպես նաև կեղծ թղթադրամներ, կասկածելի սրվակներ, էլեկտրոնային կշեռքներ և օգտագործված ներարկիչներ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Դոլարն ու եվրոն մի փոքր էժանացել են, ռուբլին կայուն է․ Տարադրամի փոխարժեքներն այսօր

Վիետնամում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 55-ի

Կալասը բացահայտել է ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի երկու թակարդները

Կիևի ռազմական պարտությունը կանխորոշված է․ VA

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով․ Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Կրակը վերահսկելի է. ՆԳՆ–ն նոր մանրամասներ է հաղորդել Ճամբարակի հրդեհից

ԵԱՀԿ Մինսկի խումբը պաշտոնապես կավարտի իր աշխատանքը դեկտեմբերի 1-ին

Ուկրաինան կանգնած է դժվար ընտրության առաջ՝ կա՛մ արժանապատվության կորուստ, կա՛մ կարևոր գործընկերոջը կորցնելու ռիսկ․ Զելենսկի

Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում Համասի 13 զինյալի սպանության մասին

Ամերիկյան 27 սենատորներ պահանջում են ապահովել Բաքվում պահվող հայերի ազատ արձակումն ու Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

Ելենա Զելենսկայան կարծում է, որ ամուսինը չպետք է շարունակի քաղաքական գործունեությունը․ Politico

Մասկը տեսանյութ է հրապարակել Optimus ռոբոտների մասնակցությամբ, որոնք կատարում են բուժաշխատողների, ոստիկանների, շինարարների և խոհարարների աշխատանքները (տեսանյութ)

Վահան բնակավայրի հատվածում հրդեհը ներթափանցել է հակառակորդի կողմից

Օրվա հանդիպումների անոնս

Թրամփի ծրագիրը կասկածի տակ է դրել Ռուսաստանի ակտիվներն Ուկրաինայի համար օգտագործելու ԵՄ առաջարկը