Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում՝ ժողովրդի կողմից արդեն «մահաբեր ճանապարհ» անունը ստացած վայրում, բախվել են «Lexus GX 470» մակնիշի և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունները: