Ղազախստանն ու Հայաստանը բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու են երկու երկրների միջև ուղիղ չվերթներ հաստատելու ուղղությամբ։
Ինչպես Աստանայից հաղորդում է «Արմենպրես»֊ի թղթակիցը, այս մասին հայտնեց Ղազախստանի նախագահ Կասիմ֊Ժոմարտ Տոկաևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ։
«Հիմնական առաջադրանքներից մեկն այն է, որ ուղիղ չվերթներ հաստատվեն Երևանի և Աստանայի միջև։ Այս կապակցությամբ մենք ունենք կոնկրետ պլաններ։ Հույս ունեմ, որ մոտ ժամանակներում համապատասխան քայլերը կձեռնարկվեն»,֊ ասաց նախագահ Տոկաևը։