Ուկրաինացի պատգամավորը հրապարակել է ռուս-ուկրաինական կարգավորման ամերիկյան առաջարկի ենթադրյալ դրույթները
Նոյեմբերի 21, 2025

Ուկրաինացի պատգամավորը հրապարակել է ռուս-ուկրաինական կարգավորման ամերիկյան առաջարկի ենթադրյալ դրույթները

By Նոյեմբերի 21, 2025 9

Ուկրաինացի ընդդիմադիր պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հրապարակել է տեքստ՝ նշելով, որ դա ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման՝ ԱՄՆ-ի՝ 28 կետից բաղկացած առաջարկն է։ Էլեկտրոնային փաստաթղթի էջերը հրապարակվել են նրա Telegram ալիքում։ ԱՄՆ-ն առայժմ չի հաստատել այդ փաստաթղթի իսկությունը։

Ըստ ներկայացված փաստաթղթի՝ ամերիկյան ծրագիրը նախատեսում է Կիևի կողմից Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի փաստացի ճանաչում որպես ռուսական տարածքներ, որոշ տարածքների ապառազմականացված բուֆերային գոտու կարգավիճակի տրամադրում, սառեցված ռուսական ակտիվների մի մասի հատկացում Ուկրաինայի վերականգնմանը, իսկ մնացած սառեցված միջոցները կհատկացվեն ԱՄՆ-ի հետ համատեղ նախագծերին:

Ծրագիրը նաև նախատեսում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աստիճանական վերացում, Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի սահմանափակում և Ուկրաինայի ոչ միջուկային և չեզոք կարգավիճակ՝ Միացյալ Նահանգների կողմից անվտանգության երաշխիքներով:

Ըստ հրապարակված տեքստի՝ 28 կետից բաղկացած փաստաթուղթը բաժանված է ինը բաժնի՝ «Ուկրաինայի անվտանգությունը և քաղաքական կարգավիճակը», «Տարածքային հարցեր», «Ռազմական պայմանավորվածություններ», «Տնտեսական բլոկը և Ուկրաինայի վերակառուցումը», «Ռուսաստանը գլոբալ համակարգում», «Մարդասիրական հարցեր», «Էներգետիկա և հատուկ օբյեկտներ», «Ներքին քաղաքական գործընթացներ Ուկրաինայում» և «Իրականացում և մոնիթորինգ»։ Առաջին բաժնում խոսվում է Ուկրաինայի ինքնիշխանության հաստատման և Կիևի կողմից ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ ստանալու մասին, սակայն երկրի ոչ դաշինքային կարգավիճակի ամրագրման և Սահմանադրության մեջ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու մասին կետ ներառելու պայմանով։

ՆԱՏՕ-ն, իր հերթին, պետք է հաստատի, որ Ուկրաինան երբեք չի դառնա դաշինքի անդամ, իսկ Ուկրաինան պետք է համաձայնի երկրի ոչ միջուկային կարգավիճակին։Երկրորդ բաժինը սահմանում է, որ Ղրիմը, Դոնեցկը և Լուգանսկը դե ֆակտո ճանաչվում են որպես ռուսական տարածքներ (այդ թվում՝ Միացյալ Նահանգների կողմից), մինչդեռ Խերսոնը և Զապորոժիեն «սառեցվում են շփման գծում»։

Ըստ փաստաթղթի՝ Դոնեցկի մարզի մի մասը կդառնա ապառազմականացված բուֆերային գոտի՝ դե ֆակտո Ռուսաստանի վերահսկողության ներքո, և երկու կողմերն էլ պարտավորվում են չփոխել սահմանները ուժով։

«Ռազմական պայմանավորվածություններ» բաժինը ներառում է ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինայում զորքերի տեղակայումից հրաժարվելը. ընդ որում, դաշինքի կործանիչները կտեղակայվեն Լեհաստանում: Բաժինը նաև անդրադառնում է ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև անվտանգության շուրջ երկխոսությանը և ԱՄՆ-Ռուսաստան աշխատանքային խմբի ստեղծմանը: 

«Ռուսաստանը իրավաբանորեն ամրագրում է Ուկրաինայի և Եվրոպայի դեմ չհարձակվելու իր քաղաքականությունը», – ասվում է բաժնի վերջին կետում:

ԱՄՆ-ի ծրագիրը, ըստ պատգամավորի հրապարակած տեքստի, նաև նախատեսում է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան կմեկնարկեն Ուկրաինայի վերակառուցման համար խոշոր ներդրումային փաթեթ, որի շրջանակում արտասահմանում գտնվող ռուսական ակտիվներից կբռնագրավվի 100 միլիարդ դոլար, որի եկամտի 50%-ը կստանա ԱՄՆ-ն:

Եվրոպան կներդնի նույնքան գումար, իսկ մնացած ռուսական արգելափակված միջոցները կուղղվեն ԱՄՆ-Ռուսաստան համատեղ նախագծերին: Բացի այդ, կստեղծվի Ուկրաինայի զարգացման հիմնադրամ, և կկազմակերպվեն ներդրումներ ենթակառուցվածքների, ռեսուրսների և տեխնոլոգիաների ոլորտում:

Փաստաթուղթը նաև նախատեսում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աստիճանական վերացում, երկրի վերադարձ «Մեծ ութնյակ» և ՌԴ-ի երկարաժամկետ տնտեսական համագործակցություն ԱՄՆ-ի հետ: Բացի այդ, ծրագիրը նախատեսում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակում, քաղաքացիական անձանց և երեխաների վերադարձ, մարդասիրական ծրագրեր և ընտանիքների վերամիավորում, ինչպես նաև հանդուրժողականության վերաբերյալ կրթական ծրագրերի մեկնարկ։

«Զապորոժիեի ԱԷԿ-ը կգործարկվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո, իսկ էլեկտրաէներգիան կբաշխվի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև 50/50 համամասնությամբ: Միացյալ Նահանգները կօգնի Ուկրաինայի գազային ենթակառուցվածքների վերականգնմանը», – նշված է 7-րդ բաժնում:

Բացի այդ, համաձայնագրի ստորագրումից 100 օր անց Ուկրաինայում պետք է անցկացվեն ընտրություններ, ինչպես նաև լիակատար համաներում հայտարարվի հակամարտության բոլոր կողմերի համար։ Ծրագիրը նաև ներառում է մի բաժին, որտեղ նշվում է, որ համաձայնագիրն իրավաբանորեն պարտադիր է և կհսկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած «Խաղաղության խորհրդի» կողմից։ Դրույթների խախտման համար նախատեսված են պատժամիջոցներ, իսկ ստորագրմանը պետք է հաջորդի անհապաղ հրադադար և զորքերի հետքաշում համաձայնեցված դիրքեր։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակը հաստատել է, որ ԱՄՆ-ն Կիևին է ներկայացրել իր նոր ծրագրի նախագիծը։ Ուկրաինայի վարչակազմը չի մանրամասնել դրա բովանդակությունը, միայն հայտնել է այն քննարկելու պատրաստակամության մասին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ղազախստանը ցանկանում է նոր առևտրային ուղի բացել դեպի Թուրքիա՝ Հայաստանի միջոցով. Ժումանգարին

Բացահայտվել է, թե ինչու է Թրամփը ձգտում վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը

Ձերբակալվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավարներ և մասնակիցներ

Դաշտանային դիմակ. Գեղեցկության նոր միտում, թե՞ վտանգավոր հիմարություն

Փակ են լինելու Դավթաշեն կամրջի՝ Վաղարշյան փողոցից դեպի Սասնա Ծռերի փողոցի ուղղությամբ երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները

Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների որակի նոր չափանիշներ

Ուկրաինային հիշեցրել են Ժիրինովսկու նախազգուշացման մասին

Արևի վրա երկու նոր ակտիվ կենտրոններ են շրջվում դեպի Երկիր. գիտնականներ

OpenAI-ի ներկայացուցիչները ՀՀ դեսպանին հայտնել են, որ առաջիկայում Հայաստանին կփոխանցեն համագործակցության վերաբերյալ իրենց առաջարկը

Երևան–Սևան ճանապարհինբախվել են Lexus-ն ու Opel Zafira-ն. կա վիրավոր

Ուկրաինացի պատգամավորը հրապարակել է ռուս-ուկրաինական կարգավորման ամերիկյան առաջարկի ենթադրյալ դրույթները

Հայաստանի ու Ղազախստանի ներդրումային ակտիվությանը նոր լիցք կհաղորդվի. Փաշինյան

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթներ գործարկելու կոնկրետ պլաններ կան. Տոկաև

Տոկաևը Փաշինյանին պարգևատրել է «Ոսկե արծիվ» շքանշանով

Իրանն Իսրայելի հետ 12-օրյա պшտերազմի ժամանակ որևէ աջակցություն չի ստացել այն երկրներից, որոնց համարում է իր դաշնակիցը. Փեզեշքիան