Ձերբակալվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավարներ և մասնակիցներ
Նոյեմբերի 21, 2025

Ձերբակալվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավարներ և մասնակիցներ

By Նոյեմբերի 21, 2025 7

Քննչական կոմիտեից հայտնում են, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված վարութային, ինչպես նաև ԱԱԾ աշխատակիցների հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ռ.Պ.-ն ղեկավարել է քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորում:

«Հիշյալ ապօրինի գործընթացի ընթացքում Ռ.Պ.-ն իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներին տվել է հանձնարարություններ, իրականացրել քրեական պարզաբանումներ՝ խմբի կազմում ընդգրկելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Գ.Հ.-ին:

Վ.Բ.-ն հանդիսանալով Պ.Գ.-ի կողմից ստեղծված և ղեկավարվող քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ, տեղեկանալով մեկ անձի կողմից մյուսին 150 հզր ԱՄՆ դոլար պարտք ունենալու մասին, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ռ.Պ.-ի մոտ պարտավորություն է ստանձնել 2025 թվականի հուլիսի 20-ից մինչև 2025 թվականի հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում նշված մասնավոր հարցը անօրինական եղանակով լուծելու վերաբերյալ, սակայն խոստացված ժամանակահատվածում չի կատարել իր կողմից ստանձնած պարտավորությունը:

Ռ.Պ.-ն տեսնելով, որ տևական ժամանակ Վ.Բ.-ն չի կատարում խոստումը, իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նշված մասնավոր հարցին լուծում տալու, միաժամանակ իր քրեական հեղինակությունը պահպանելու և ընդգծելու, իրեն տրված խոստումը չկատարելու համար պատժելու նպատակով, հանձնարարել է իր ղեկավարած խմբավորման մեկ այլ անդամ, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Գ.Հ.-ին՝ հաշվեհարդար տեսնել Վ.Բ.-ի հետ։

Գ.Հ.-ն կատարելով խմբավորման ղեկավար Ռ.Պ.-ի հրահանգը, վերը նշված հանցավոր նպատակներն իրագործելու համար 2025 թվականի հուլիսի 26-ից 30-ն ընկած ժամանակահատվածում բռնություն է գործադրել Վ.Բ.-ի նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ա.Հ.-ն հանդիսանալով մեկ այլ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Պ.Գ.-ի կողմից ստեղծված և ղեկավարվող քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ, 2025 թվականի հուլիսի 30-ին Վ.Բ.-ի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում վերջինից տեղեկանալով Ռ.Պ.-ի հետ առկա վեճի մասին՝ այդ մասին հայտնել է Պ.Գ.-ին:

Այնուհետև, Պ.Գ.-ն Ռ.Պ.-ի և Վ.Բ.-ի միջև առաջացած վեճը հարթելու, այդ կերպ իր և իր ղեկավարած խմբավորման քրեական հեղինակությունը բարձր պահելու նպատակով 2025 թվականի օգոստոսի 20-ին Երևան քաղաքում գտնվող իր հավաքատեղիում հանդիպել է Վ.Բ.-ի հետ:

Հանդիպման ընթացքում վերջիններիս միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Վ.Բ.-ի կողմից վճարվելիք 150 հզր ԱՄՆ դոլար գումարը 70-ից 80 հազար ԱՄՆ դոլարով նվազեցնելու վերաբերյալ:

Բացի այդ, Վ.Բ.-ն գործարարներից մեկի կողմից Հրազդան քաղաքի բնակչին որպես պարտք առաջացած ընդհանուր 25 մլն ՀՀ դրամ գումարը օրենքով չնախատեսված եղանակով, անօրինական օգուտի՝ վարձատրության դիմաց վերադարձնելու նպատակով պահանջել է, որպեսզի վերջինս վերադարձնի այն:

Արդյունքում, գործարարը Հրազդան քաղաքի բնակչին է փոխանցել պարտքից 3 մլն 700 հզր ՀՀ դրամ, որից 2 մլն ՀՀ դրամը բնակիչը նույն օրը փոխանցել է Վ.Բ.-ին՝ որպես անօրինական օգուտ:
Բացի այդ, Վ.Բ.-ն Ա.Մ.-ի կողմից այլ անձին պարտք եղած 34 հզր ԱՄՆ դոլար գումարի վերադարձը կազմակերպելու նպատակով, Ա.Մ.-ի հետ զրուցելու պատրվակով, վերջինիս հրավիրել է իր բնակության հասցե, որտեղ որպես իր նպատակին հասնելու միջոց՝ տևական ժամանակ բռնություն է գործադրել նրա նկատմամբ, որպեսզի գումարը փոխանցի իրեն:

Ի վերջո, ընդառաջ գնալով Ա.Մ.-ի խնդրանքներին՝ Վ.Բ.-ն թույլատրել է, որպեսզի նա հեռանա իր բնակության վայրից՝ պայմանով, որ երկու օրվա ընթացքում կմարի պարտքը:

2025 թվականի նոյեմբերի 19-ին Ռ.Պ.-ի, Պ.Գ.-ի, Գ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական
աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը), 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը), իսկ Ա.Հ.-ի և Վ.Բ.-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը):

Նույն օրը դատարան ներկայացնելու նպատակով վերջիններս ձերբակալվել են:

2025 թվականի նոյեմբերի 20-ին համաժամանակյա խուզարկություններ են կատարվել մեղադրյալների և վերջիններիս հետ փոխկապակցված 10 անձանց բնակարաններում:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ղազախստանը ցանկանում է նոր առևտրային ուղի բացել դեպի Թուրքիա՝ Հայաստանի միջոցով. Ժումանգարին

Բացահայտվել է, թե ինչու է Թրամփը ձգտում վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը

Ձերբակալվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավարներ և մասնակիցներ

Դաշտանային դիմակ. Գեղեցկության նոր միտում, թե՞ վտանգավոր հիմարություն

Փակ են լինելու Դավթաշեն կամրջի՝ Վաղարշյան փողոցից դեպի Սասնա Ծռերի փողոցի ուղղությամբ երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները

Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների որակի նոր չափանիշներ

Ուկրաինային հիշեցրել են Ժիրինովսկու նախազգուշացման մասին

Արևի վրա երկու նոր ակտիվ կենտրոններ են շրջվում դեպի Երկիր. գիտնականներ

OpenAI-ի ներկայացուցիչները ՀՀ դեսպանին հայտնել են, որ առաջիկայում Հայաստանին կփոխանցեն համագործակցության վերաբերյալ իրենց առաջարկը

Երևան–Սևան ճանապարհինբախվել են Lexus-ն ու Opel Zafira-ն. կա վիրավոր

Ուկրաինացի պատգամավորը հրապարակել է ռուս-ուկրաինական կարգավորման ամերիկյան առաջարկի ենթադրյալ դրույթները

Հայաստանի ու Ղազախստանի ներդրումային ակտիվությանը նոր լիցք կհաղորդվի. Փաշինյան

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթներ գործարկելու կոնկրետ պլաններ կան. Տոկաև

Տոկաևը Փաշինյանին պարգևատրել է «Ոսկե արծիվ» շքանշանով

Իրանն Իսրայելի հետ 12-օրյա պшտերազմի ժամանակ որևէ աջակցություն չի ստացել այն երկրներից, որոնց համարում է իր դաշնակիցը. Փեզեշքիան