Հետազոտություն. Երկիրը թեքվել է մարդու մեղքով
Նոյեմբերի 22, 2025

Հետազոտություն. Երկիրը թեքվել է մարդու մեղքով

By Նոյեմբերի 22, 2025 7

Մասնագետներն ուշադրություն են դարձնում երկրագնդի առանցքի թեքության անկյան փոփոխությանը. նրանց մի մասն այդ գործընթացը կապում է մարդու գործունեության հետ։ Ըստ Geophysical Research Letters-ի, կորեացի փորձագետները միջազգային թիմի կազմում հետազոտություն են անցկացրել՝ հայտարարելով, որ ստորերկրյա ջրերի չափից ավելի արդյունահանումը կարող է ուժգնացնել մոլորակի բևեռների տեղաշարժը։

Planet Today-ը հաղորդում է, որ տվյալների համաձայն՝ 1993-ից 2010 թվականներին ընդերքից դուրս է բերվել մոտ 2150 գիգատոննա ջուր, որի մեծ մասն այնուհետև լցվել է Համաշխարհային օվկիանոս։ Գիտնականները հաշվարկել են՝ ջրի մակարդակի վեց միլիմետրով բարձրացումը համարժեք է մոլորակի առանցքի 86,5 սմ թեքմանը։ Այսինքն, ըստ փորձագետների, մարդը վերածվել է երկրաբանական ուժի։ 

Գաղափարը հիմնված է իմպուլսի պահի պահպանման ֆիզիկական սկզբունքի վրա. հոլի օրինակով հաշվարկվել է, որ զանգվածի բաշխման փոփոխությունը հանգեցնում է նաև պտույտի բնույթի փոփոխության։ Նախկինում կարծում էին, որ առանցքի տեղաշարժի վրա հիմնականում ազդում է Գրենլանդիայի և Անտարկտիդայի սառցադաշտերի հալոցքը։ Այժմ հետազոտողները հակված են դրանում «մեղադրել» նաև ստորերկրյա ջրերի վերաբաշխմանը։

Ռուսաստանցի փորձագետների մեծ մասը թերահավատորեն է վերաբերվում նման եզրակացություններին։ Ըստ նրանց՝ քանի որ Երկրի մասշտաբները հսկայական են (շառավիղը մոտ 6400 կիլոմետր է, կեղևի հաստությունը՝ ընդամենը 40 կիլոմետր), իսկ ջուրն արդյունահանում են վերին 300 մետրից, դա չի կարող ազդել առանցքի դիրքի վրա։

Կարևոր է նաև այն, որ օգտագործված ջուրը լցվում է գետերը, գոլորշիանում, ապա անձրևների տեսքով կրկին վերադառնում հողի մեջ։ Ռուսաստանցի գիտնականները համոզված են, որ մոլորակի վիճակի հիմնական պատասխանատուն մնում են միջուկում և մանթիայում տեղի ունեցող գործընթացները։

Rate this item
(0 votes)

Լրահոս