Արտառոց դեպք՝ Երևանում․ 13-ամյա տղա է դանակահարվել
Նոյեմբերի 23, 2025

Արտառոց դեպք՝ Երևանում․ 13-ամյա տղա է դանակահարվել

By Նոյեմբերի 23, 2025 12

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 17-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մարշալ Բաղրամյան պողոտա 52 հասցեում գտնվող Հայ-Արգենտինական թիվ 76 դպրոցին հարակից տարածքից դանակահարության հետևանքով ստացած «աջ բազկի 1/3-դի կտրած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել անչափահաս տղայի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պարտականությունները կատարող Բաղիյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ տուժածը Երևանի բնակիչ 13-ամյա Հ․ Ն․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արաբկիրի համայնքային ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15։30-ի սահմաններում, դասերից հետո նշված դպրոցի հարակից տարածքում նստած, ընկերոջ հետ կատակ անելու ընթացքում, ընկերը դանակը հանել է գրպանից և կատակելով կատարել ձեռքի անկանոն շարժումներ, որի ընթացքում դանակը պատահաբար դիպչել է Հ․ Ն․-ի աջ ձեռքի բազկի հատվածին՝ պատճառելով վերը նշված վնասվածքը։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վնասվածքը պատճառել է Երևանի բնակիչ 16-ամյա Բ․ Հ․-ն։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Rate this item
(0 votes)
Last modified on Կիրակի, 23 Նոյեմբերի 2025 11:13

Լրահոս

Ֆոտո

Հեյլի Բիբերը փայլել է լողափում իր սև բիկինիով

Ռուբլին թանկացել է․ Դոլարն ու եվրոն կայուն են․ Տարադրամի փոխարժեքներն այսօր

Ե՞րբ կվառվեն Երեւանի գլխավոր տոնածառի լույսերը

Արտառոց դեպք՝ Երևանում․ 13-ամյա տղա է դանակահարվել

Իրանի ցամաքային զորքերը նոր հրամանատար ունի

ԱՄՆ-ն քննարկում է Վենեսուելայի նախագահի տապալման հնարավորությունը. Reuters

Սյունիքում բացվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի «Կոռնիձոր», «Խնձորեսկ» և «Հարթաշեն» սահմանապահ ուղեկալները

1919թ.-ի նոյեմբերի 23-ին կրկին ԱՄՆ համաձայնությամբ ստորագրվել է ՀՀ-Ադրբեջան համաձայնություն

Տաք եղանակը կպահպանվի․ Տեղումների չսպասեք

Ինչ անել ձմռանը Հայաստանում. զբոսաշրջության կոմիտեի նախագահը փակագծեր է բացում

Օրվա հանդիպումների անոնս

Ռումինիան օդ է բարձրացրել է F-16 ինքնաթիռներ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքը ռմբակոծելու պատճառով

Վաշինգտոնի խաղաղության ծրագիրը կքննարկվի Ժնևում

Իրանի գրաված լցանավը կապ ունի Ալիևի հետ. Reuters

Bloomberg. Հայաստանի և աշխարհի ամենաթանկ ընկերության միջև գործարքը կամրապնդի ԱՄՆ շահերը Կովկասում