Ուկրաինան հայտարարել է խաղաղության բանակցություններում իր երեք կարմիր գծերը
Նոյեմբերի 25, 2025

Ուկրաինան հայտարարել է խաղաղության բանակցություններում իր երեք կարմիր գծերը

By Նոյեմբերի 24, 2025 20

Ուկրաինան պատրաստ է առաջ շարժվել Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու խաղաղության ծրագրով, սակայն կան երեք կարմիր գծեր, որոնք պետք է հաշվի առնվեն։ Ինչպես հաղորդում է The Guardian պարբերականը, այս մասին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայացած խորհրդարանական գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի խորհրդարանի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը։

 

Նա հայտարարել է, որ խաղաղության բանակցություններում Ուկրաինայի կարմիր գծերն են՝ չի կարող լինել ուկրաինական տարածքների ռուսական օկուպացիայի իրավական ճանաչում, չի կարող սահմանափակվել Ուկրաինայի զինված ուժերի քանակը, չի կարող վետո կիրառվել ապագայում նախընտրելի դաշինք ընտրելու Ուկրաինայի իրավունքի նկատմամբ։

Ստեֆանչուկի խոսքով՝ ոչ ոք իրավունք չունի հատելու այս կարմիր գծերը։ Նա ընդգծել է, որ «ցանկացած իրական խաղաղության գործընթաց պետք է հիմնված լինի շատ հստակ սկզբունքի վրա՝ ոչինչ չի կարող որոշվել Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի մասնակցության»։ Նա շեշտել է նաև, որ որևէ համաձայնություն չպետք է խախտի երկրի սահմանադրությունը։ Ստեֆանչուկի խոսքով՝ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին պետք է մաս կազմի ապագա անվտանգային երաշխիքների։ Ավելի վաղ տեսակապի միջոցով Շվեդիայի խորհրդարանում ելույթ էր ունեցել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ով հայտարարել էր, որ Կիևը շարունակելու է աշխատանքը գործընկերների հետ՝ պատերազմի դադարեցման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած ծրագրի շուրջ։

 

Զելենսկին հայտարարել է, որ հիմա «կրիտիկական պահ է», և ուկրաինական կողմը «սերտորեն աշխատում է ԱՄՆ-ի և եվրոպացի գործընկերների հետ քայլերը հստակեցնելու նպատակով»՝ վերջ տալու իր երկրում շարունակվող պատերազմին։

 

«Պուտինը ցանկանում է, որ օրինական ճանաչում ստանա այն, ինչ նա գողացել է․․․ոչ միայն Ուկրաինայից, նա դա ցանկանում է ամբողջ աշխարհից, ինչը չափազանց վտանգավոր է»,- ասել է նախագահ Զելենսկին։ Նա հայտնել է, որ բանակցությունների ընթացքում մինչ օրս կարողացել են քննարկման սեղանին պահպանել «զգայուն կետերը», այդ թվում և բոլոր ուկրաինացի ռազմագերիների ազատ արձակման ու առևանգված ուկրաինացի երեխաների վերադարձի հարցերը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ

Վատիկանը աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե

Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին. Ուշակով

Հայաստանը ստանձնել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության պետությունների 30-րդ համաժողովի Ընդհանուր հարցերով հանձնաժողովի նախագահությունը

ԱՄՆ ծրագիրը Ժնևյան բանակցությունների արդյունքում 28 կետից դարձել է 19 կետ

Չինաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղության հասնելու բոլոր ջանքերին․ Սի Ծինփինը՝ Թրամփին

Ձեթը թանկացել է 18.6%-ով, մակարոնեղենը՝ 8.2%-ով. 12-ամսյա գնաճը հոկտեմբերին. Hetq.am

ՌԴ գործընկերները որոշել են բեռնափոխադրողների 90 օրը կրկնապատկել

Արարատյան գոգավորությունում նկատվում է սառը օդի լճացում, որն իր հետ բերել է օդի աղտոտվածության մակարդակի բարձրացում․ ՇՄՆ

Ուկրաինան հայտարարել է խաղաղության բանակցություններում իր երեք կարմիր գծերը

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններում կարող է ինչ-որ լավ բան տեղի ունենալ. Թրամփ

Կրեմլն անհնար և անտեղի է համարում Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան ծրագիրը լրատվամիջոցների միջոցով քննարկելը. Պեսկով

Ուկրաինան այժմ գտնվում է ճգնաժամային իրավիճակում. սա չափազանց վտանգավոր է. Զելենսկի

Պայթյnւն և փլուզում Բաքվում