ԱՄՆ նախագագհ Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ պաշտոնապես ներում է շնորհել Կուրլիկկա անունով հնդկահավին:
«Երբ ես առաջին անգամ տեսա հնդկահավի լուսանկարը, ես պատրաստվում էի նրան անվանել Նենսի Փելոսի, բայց հետո հասկացա, որ նման մեկին երբեք չեմ ներում», – հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ նկատի ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակին։
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկա Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում կշնորհի երկու հնդկահավերի, այս տարի դրանք տոնական սեղանին չեն հայտնվի։
Տեսանյութը՝ հղմամբ։