Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրամանագրով Կարեն Մուրադյանը դեկտեմբերի 1-ից կնշանակվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ՀՀ ռազմական կցորդ:
Այս մասին որոշումը հրապարակված է e-gov.am-ում։
Նշենք, որ ըստ որոշման՝ Կարեն Մուրադյանը կնշանակվի 3 տարի ժամկետով, իսկ նստավայրը կլինի Լոնդոնը։