«Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի համար ռազմավարական երազանքն է. թուրք նախարար
Նոյեմբերի 25, 2025

«Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի համար ռազմավարական երազանքն է. թուրք նախարար

By Նոյեմբերի 25, 2025 11

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը թուրքական «Analiz» թերթին ներկայացրել է երկրի առևտրային և լոգիստիկ ռազմավարական առաջնահերթությունները։ Նախարարը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։ Այս մասին  հայտնում է Ermenihaber.am-ը:

Բոլաթը, նշելով, որ Թուրքիան իր լոգիստիկ կամրջի դիրքը 3 մայրցամաքների հատման կետում այլևս ոչ միայն որպես աշխարհագրական առավելություն է դիտարկում, այլև այն վերածում է աշխարհատնտեսական առավելության, ասել է․

«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, Մարմարայը, Յավուզ Սուլթան Սելիմի կամուրջը, Կարս-Ստամբուլ-Եվրոպա կապուղիները, Զանգեզուրի միջանցքը և Զարգացման ճանապարհի նախագծերը վճռորոշ ենթակառուցվածքային քայլեր են, որոնք Թուրքիան ձեռնարկում է համաշխարհային առևտրում իր դիրքերը ամրապնդելու և առաջ մղելու համար»։

Բացի այդ, շարունակելով խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ Թուրքիայի առևտրի նախարարը հայտարարել է, որ այն իրենց երկիրը կապելու է թյուրքական աշխարհի և կենտրոնական Ասիայի հետ։

«Դա ոչ միայն ռազմավարական երազանք է, այլև առևտրային անհրաժեշտություն»,- հավելել է նա։

Անդրադառնալով ներկայումս դեպի Կենտրոնական Ասիա իրականացվող արտահանումների ճանապարհներին՝ Բոլաթը տեղեկացրել է, որ դրանք Սարպի սահմանային անցակետով անցնում են շուրջ 950 կմ հեռավորություն, ապա ընդգծել, որ երբ «Զանգեզուրի միջանցքը» բացվի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ճանապարհային հեռավորությունը կկրճատվի մինչև 400 կիլոմետր: Նախարարը պնդել է նաև, որ այդպիսով Չինաստան-Եվրոպա գծի տարանցման ժամանակն իր հերթին կկրճատվի 5-7 օրով, իսկ ծախսերը՝ 15-20%-ով:

«Չնայած դժվար է զրոյացնել աշխարհաքաղաքական մրցակցությունը, բայց առևտրային ներուժի գրավչությունը բավականաչափ ուժեղ է այդ խոչընդոտները հաղթահարելու համար: Երկարաժամկետ հեռանկարում Զանգեզուրը կվերածվի տարածաշրջանային վստահություն ձևավորող խաղաղության նախագծի։
Զարգացման ճանապարհը և Զանգեզուրի միջանցքը նախատեսված են ոչ միայն բազմամոդալ փոխադրումների համար: Դրանք դիտարկվում են նաև որպես ռազմավարական էներգետիկ և հաղորդակցության միջանցքներ»,- հավելել է Թուրքիայի առևտրի նախարարը։

Վերջինս շեշտել է, որ այդ նախագծերին ինտեգրվում են նավթամուղներ ու գազատարներ, ֆիբրօպտիկ ենթակառուցվածք, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծեր և Թուրքիան գնում է ոչ միայն լոգիստիկ, այլև արտադրական ու էներգետիկ կենտրոն դառնալու ճանապարհով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Զելենսկին պատրաստ է նոյեմբերի 27-ին հանդիպել Թրամփի հետ՝ խաղաղության համաձայնագիրը վերջնականապես կնքելու համար․ Երմակ

ՌԴ-ն ուժեղացնում է օտարերկրացիների գտնվելու օրինականության վերահսկողությունը

Ուկրաինան համաձայնել է Թրամփի առաջարկած խաղաղության պայմանագրին

2026-ի սկզբին համակարգիչները 10%-ով. Ինչպես է ԱԲ-ի բումն ազդում էլեկտրոնիկայի շուկայի վրա

Հայաստանի պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի վեցերորդ հանդիպմանը

ԱՄՆ-ն զգալի առաջընթաց է գրանցել ռուս-ուկրաինական խաղաղության համաձայնագրի շուրջ․ Քերոլայն Լևիթ

Կարեն Մուրադյանը կնշանակվի Միացյալ Թագավորությունում Հայաստանի ռшզմական կցորդ

Թուրքիան Համաշխարահային բանկից 6 մլրդ դոլար պարտք կվերցնի

Ֆինլանդիայի իշխանությունները Ռուսաստանի սահմանին ցանկապատ են կառուցում

«Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի համար ռազմավարական երազանքն է. թուրք նախարար

Բայրամովը Վատիկանում քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման առաջընթացը

ԵՄ երկրները պետք է վերադարձնեն ՌԴ ակտիվները, եթե չեն ցանկանում պիտակավորվել որպես «գnղեր». ՌԴ ԱԳՆ

Եվրոպան ցանկանում է խաթարել Թրամփի ջանքերը և վերամշակել այս ծրագիրն իրենց ձևով. Լավրով

Արցախի «Տատիկ-պապիկ»-ը վանդալիզմի է ենթարկվել

Հաքերները WhatsApp-ի միջոցով տարածում են Astaroth տրոյականը. Ինչպես ճանաչել և պաշտպանվել ZIP-թակարդներից