Զելենսկին պատրաստ է նոյեմբերի 27-ին հանդիպել Թրամփի հետ՝ խաղաղության համաձայնագիրը վերջնականապես կնքելու համար․ Երմակ
Նոյեմբերի 25, 2025

Զելենսկին պատրաստ է նոյեմբերի 27-ին հանդիպել Թրամփի հետ՝ խաղաղության համաձայնագիրը վերջնականապես կնքելու համար․ Երմակ

By Նոյեմբերի 25, 2025 15

Զելենսկին պատրաստ է նոյեմբերի 27-ին հանդիպել Թրամփի հետ՝ խաղաղության համաձայնագիրը վերջնականապես կնքելու համար։ Այս մասին Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և Ուկրաինան արդեն համաձայնության են եկել պլանի մեծ մասի շուրջ, որը զգալիորեն վերանայվել է ամերիկյան նախաձեռնության 28 կետանոց սկզբնական տարբերակի համեմատ։ Սակայն Զելենսկին ցանկանում է Թրամփի հետ քննարկել տարածքային զիջումների հարցը, որը մնում է վիճաբանության հիմնական կետը։

«Հուսով եմ, որ նախագահ Զելենսկու այցը կկայանա հնարավորինս շուտ, քանի որ դա կօգնի Թրամփին շարունակել իր պատմական առաքելությունը՝ այս պատերազմը դադարեցնելու համար»,-ասել է Երմակը։

Երմակի խոսքով՝ սկզբնական 28 կետանոց պլանը անընդունելի էր Ուկրաինայի համար, սակայն ներկայիս տարբերակը կրճատվել է մինչև 19 կետ, ինչը վերացրել է վիճահարույց կետերը, և այն ավելի ընդունելի է դարձրել Կիևի համար։ Նա նաև նշել է, որ Շնորհակալության օրը բանակցությունների անցկացումը կարող է խորհրդանշական նշանակություն ունենալ, քանի որ Թրամփը Վաշինգտոնից կմեկնի երեքշաբթի երեկոյան և կմնա մինչև կիրակի։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ պաշտոնապես ներում է շնորհել Կուրլիկկա անունով հնդկահավին

Զելենսկին ընդունել է Թրամփի՝ Ուկրաինայի խաղաղության ծրագրի կետերի մեծ մասը․ Սթարմեր

ԵԽ-ն քվեարկել է Ուկրաինայի հետ պաշտպանական արդյունաբերության ոլորտում կապերը խորացնելու օգտին

Այրվում են Դիլիջան ազգային պարկի անտառները, հրդեհը տարածվում է միանգամից 4 օջախով

Ռուսաստանն ու Ուկրաինան ուղիղ չպլանավորված բանակցություններ են սկսել

Զելենսկին պատրաստ է նոյեմբերի 27-ին հանդիպել Թրամփի հետ՝ խաղաղության համաձայնագիրը վերջնականապես կնքելու համար․ Երմակ

ՌԴ-ն ուժեղացնում է օտարերկրացիների գտնվելու օրինականության վերահսկողությունը

Ուկրաինան համաձայնել է Թրամփի առաջարկած խաղաղության պայմանագրին

2026-ի սկզբին համակարգիչները 10%-ով. Ինչպես է ԱԲ-ի բումն ազդում էլեկտրոնիկայի շուկայի վրա

Հայաստանի պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի վեցերորդ հանդիպմանը

ԱՄՆ-ն զգալի առաջընթաց է գրանցել ռուս-ուկրաինական խաղաղության համաձայնագրի շուրջ․ Քերոլայն Լևիթ

Կարեն Մուրադյանը կնշանակվի Միացյալ Թագավորությունում Հայաստանի ռшզմական կցորդ

Թուրքիան Համաշխարահային բանկից 6 մլրդ դոլար պարտք կվերցնի

Ֆինլանդիայի իշխանությունները Ռուսաստանի սահմանին ցանկապատ են կառուցում

«Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի համար ռազմավարական երազանքն է. թուրք նախարար