Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի վեցերորդ հանդիպմանը մասնակցելու նպատակով դեկտեմբերի 1-3-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) կգործուղվի պատվիրակություն:
Այս մասին տեղեկացավ վարչապետի որոշումներից:
Պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը, ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գրասենյակի ղեկավար Վիկտորյա Այդինյանը: